Մենյու

Նորություններ
Ընդունվում են հոդվածներ «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» միջբուհական կոնսորցիումի պաշտոնական գիտական հանդեսի 1, 2017 համարում հրատարակելու նպատակով: Համարը նախատեսվում է հրատարակել սույն թվականի մայիսին:
Բաժանորդագրվել
Անուն*
Էլ. փոստ*
  Սեղմեք թարմացնելու համար




Միջազգային Գիտական Ինդեքսներ







Բարի գալուստ


ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ԿԱՅՔ -ԷՋ

 

«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ»   գիտական հան­­դեսը միջբուհական կոնսորցիումի պաշտոնական պարբերականն  է:

«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» միջբուհական կոնսորցիումի գիտական հանդեսը ստեղծվել է «Կիրառական հոգեբանություն հիմնախնդիրները» (գլխավոր խմբագիր՝ հ.գ.դ.,պրոֆեսոր Ն. Հակոբյան) գիտական հանդեսի հենքի վրա (2002-2008): Այն ընդգրկված է ՀՀ ԲՈՀ-ի՝ ատե­նա­­խոսութ­յուն­նե­րի հիմ­նա­կան ար­­դյունք­նե­րի և դրույթ­ների հրա­տա­րակման համար ըն­դունելի գիտա­կան ժո­ղո­­վա­ծու­ների ցան­կում:

«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» միջբուհական կոնսորցիումի գիտական հանդեսը հրատարակվում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ:

Հանդեսը  լույս է տեսնում 2008 թվականից, տարին երեք անգամյա պարբերականությամբ և միտված է նպաստելու Հայաստանի Հանրապետության բարձրագույն մանկավարժական կրթության համակարգի բարելավմանը և առաջընթացին: Գիտական հանդեսը, հրապարակելով գիտական և գիտամեթոդական հոդվածներ,  նպատակ է հետապնդում  իրազեկել գիտական հասարակությանը գիտական արժեքավոր գաղափարների ու հետազոտությունների արդ­յունքների վերաբերյալ, հնարավորություն ընձեռել իրականացնել վերջիններիս շուրջ գիտական քննարկումներ ու բա­նավեճեր,­­ զարգացնել նոր գաղափարներ և վերջիններս կյանքի կոչել:

«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» միջբուհական կոնսորցիումի գիտական հանդեսում զետեղվում են գիտական և գիտամեթոդական բնույթի հոդվածներ, որոնք կօժանդակեն մանկավարժության և հոգեբանության բնագավառների առջև ծառացած խնդիրների լուծմանը, առկա հիմնախնդիրների լուսաբանմանն ու իմաստավորմանը, համաշխարհային փորձի ուսումնասիրմանն  ու  ներդրմանը:

 Գիտական պարբերականը նախատեսված է մանկավարժների, հոգեբանների, բարձրագույն կրթության համակարգում աշխատողների և առհասարակ մանկավարժահոգեբանական գիտությունների զարգացմամբ շահագրգրռ յուրաքանչյուրի համար:

«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ »  միջբուհական կոնսորցիումի գիտական հանդեսի խորագրերը ամփոփում են կրթության կառավարման, ուսուցման և դասավանդման մեթոդիկաների, զարգացման և կիրառական հոգեբանության, լեզվի և մշակույթի պատմության և տեսության վերաբերյալ  գիտական և գիտամեթոդական հոդվածներ:

 Հանդեսում տեղ է գտել նաև ընթեր­ցող­նե­րի լայն լսա­­րանի համար նախատեսված «Գիտնականի մտորումներ» և «Ոսկե էջեր» խորագրերը, որտեղ ներ­կա­­յաց­ված են գիտության տարբեր ոլորտների գիտնական­ների մտորումները, խո­հերն ու նորարարական գաղափարները:

«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» միջբուհական կոնսորցիումի գիտական հանդեսի  վերա­բեր­­­յալ ստացված դրական արձագանք­ները վկա­յում են գիտակրթական ոլորտում նրա անհրաժեշտության և ար­ժե­­քավո­րութ­յան մասին:

Խմբագ­­րակազմն առանձնակի շնորհակալություն է հայտնում  «Միջբուհական կոնսորցիում»  հիմնադրամին, որի միջոցներով տպագրվում է «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ»  միջբուհական կոնսորցիումի   գիտական հանդեսը:

Պաշտպանելով բազ­մա­կարծության և խոս­­­քի ազատութ­յան սկզբունք­­ները՝ խմբագ­­րա­կազ­մը հի­շեցնում է, որ հոդ­­ված­ներում և հրա­պա­րա­կում­ներում ներ­կա­­յացված տե­սակետնե­րը հե­ղի­նա­կային են, և հնարավոր է՝ չհամընկնեն խմբա­գրա­կազ­­մի պաշ­­տոնական դիրքո­րո­շում­ների հետ:

«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» գիտական հանդեսի կայք - էջում խմբագրությունը կհրապարակի համարների բովանդակությունը, հոդվածների ամփոփումները, հանգուցային բառերն ու արտահայտությունները: Կներկայացվեն նաև ցուցումներ այն հեղինակների համար, ովքեր ցանկանում են համագործակցել պարբերականի հետ՝ հրապարակելով իրենց հետազոտությունները: